Ռուս մասնագետները մեկնել են Թուրքիա՝ հետաքննելու դեսպանի սպանությունը

Ռուսաստանի հատուկ գերատեսչությունների, Հետաքննչական կոմիտեի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներից բաղկացած օպերատիվ հետաքննչական խումբը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախա գահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդամենը խմբի կազմում աշխատելու է 18 մարդ»,– դեկտեմբերի 20-ին ասել է նա լրագրողներին:

Պեսկովը հիշեցրել է, որ ռուս եւ թուրք քննիչների համատեղ աշխատանքի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիֆ Էրդողանի միջեւ դեկտեմբերի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:

Թուրքիայի ՆԳ նախարարությունը պարզել է, որ ռուս դիվանագետի վրա կրակել է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլյութ Մերթ Ալթընթաշը:

Նա Կառլովին սպանել է ատրճանակից արձակված մի քանի կրակոցով՝ իր գործողությունները բացատրելով Սիրիայում Ռուսաստանի քաղաքականությունից դժգոհությամբ: Գրոհի հետեւանքով տուժել է եւս երկու մարդ: Հարձակվողը վնասազերծվել է թուրքական հատուկ նշանակության ուժերի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում