Կրեմլում ցնցված են Բեռլինում կատարված հանցագործության դաժանությունից եւ ցինիզմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին եւ կանցլեր Անգելա Մերկելին հղած ցավակցական հեռագրում հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում կատարված հանցագործությունը «ցնցում է իր դաժանությամբ եւ ցինիզմով»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդ ել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան անհայտ անձը Բեռլինի կենտրոնում բեռնատարով մխրճվել է Ծննդյան տոների տոնավաճառի այցելուների մեջ: Դրա հետեւանքով զոհվել է 12 մարդ, եւս 48-ը վնասվածքներ են ստացել:

«Խաղաղ քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունը ցնցում է իր դաժանությամբ եւ ցինիզմով»,- մեջբերում է անում մամուլի ծառայությունը Ռուսաստանի նախագահի խոսքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում