Թուրքիայում ՌԴ դեսպանատան մոտ անվտանգության խստացված միջոցառումներ են

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո դեսպանատան մոտ անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դեսպանատան դիմաց գտնվող պողոտան փակվել է երթևեկության համար: Դեսպանության մոտ մեծ թվով ոստիկաններ են և ջրցան մեքենաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում