Իսլամական պետության դեմ կռված աղջկան սպասվում է ազատազրկում

Երիտասարդ դանիացի Ջոանա Պոլանիին սպասվում է ազատազրկում` Սիրիայում Իսլամական պետության դեմ կռվելու համար, հայտնում է The Independent-ը:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ 23-ամյա աղջիկը խախտել է դանիական այն օրենքը, համաձայն որի, Դանիայի քաղաքացիները իրավունք չունեն ինքնակամ մեկնել մարտական գործողությունների վայր և կռվել ցանկացած պետության կողմից:

“Ինչպես ես կարող եմ վտանգ ներկայացնել Դանիայի կամ այլ պետության համար, եթե ես ծառայում եմ այն բանակում, որին Դանիան աջակցում է ԻՊ-ի դեմ կռվում”,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ջոանան:

Նրան սպասվում է վեց ամսվա ազատազրկում: 

Հետաքրքիր է, որ Ջոանան ծնվել է Իրաքյան Քուրդիստանում, նրա հայրն ու պապը ևս կռվողներ են եղել: Սիրիայում պատերազմին մասնակցելու համար, Ջոանան թողել է համալսարանը: Նա սովորում էր քաղաքագիտության բաժնում:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում