AM | RU
USD
EUR
RUB

Հաղթած պատերազմ, թե՞ պարտված խաղաղություն

Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը հետաքրքիր բանավեճի սկիզբ դրեց հանրության շրջանում։ Ճիշտ է, քննարկումներն հիմնականում ընթացան սոցիալական ցանցերում, ինչը մեծապես վնասեց դրանց որակին ու բովանդակությանը, բայց, պետք է խոստովանել, որ նման դիսկուրսի համար քաղաքական այլ հարթակներ մեր երկրում, ըստ էության, վաղուց արդեն չկան։ Դա շատ վատ է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ուստի կփորձեմ Տեր-Պետրոսյանի ելույթում արծարծված խնդիրներին անդրադառնալ այս հոդվածի միջոցով՝ հուսով, որ այսպես ասելիքս ավելի հասկանալի կլինի թեմայով հետաքրքրված անձանց։

Միանգամից պետք է նշեմ, որ չեմ կիսում Լ. Տեր-Պետրոսյանի այն կարծիքը, թե հայկական երկու պետությունների բոլոր խնդիրների հիմքն արցախյան հակամարտության չկարգավորված լինելն է։ Ինքը՝ առաջին նախագահը, իր խոսքի հենց սկզբում խոսում է կոռուպցիայի մասին՝ նշելով, որ դա բուրգի միայն երևացող մասն է։ Բայց հետո, չգիտես ինչու, անգամ կոռուպցիոն երևույթների առկայությունը բխեցնում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առկա թշնամանքից՝ վստահեցնելով, որ եթե կարողանանք երկու հարևան այդ պետությունների հետ կարգավորել մեր հարաբերությունները, ապա Հայաստանը կթևակոխի կայուն զարգացման փուլ և կհաղթահարի իր առջև ծառացած դժվարությունները։ Մինչդեռ, ավելի տրամաբանական կլիներ, եթե ՀԱԿ առաջնորդը նույն այդ բուրգի հիմքում դներ հենց արատավոր այն երևույթները, որոնք շարունակում են խիստ բացասական դերակատարում ունենալ մեր երկրի և հանրության կենսագործունեության մեջ։ Այսինքն՝ խոսվեր ոչ թե սկզբից թշնամիների պահանջները բավարարելու, այնուհետև ներքին հարցերը կարգավորելու տրամաբանության մասին, այլ հակառակը։ Համաձայնեք, երկրորդ մոտեցումն ավելի իրական ու գոնե թե նվազ ռիսկեր պարունակող է։ Բայց Տեր-Պետրոսյանն իր կարծիքն ունի, որն արդեն բարձրաձայնված է։

Այստեղ, թերևս, պետք է կանգ առնել ոչ թե նրա ելույթի առանձին դրվագների, այլ ընդհանուր մոտեցման, ինչպես ինքն է ասում՝ քաղաքական փիլիսոփայության վրա։ Սկսենք հենց սկզբից։

ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, հայկական իրականության չարիքների պատճառը 1998 թվականից ի վեր Հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է։ «Այլ կերպ ասած՝ Ղարա­բաղ­յան ստատուս-քվոն պահպանելու եւ հարյուր տարի էլ շրջափա­կումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը»։ Ըստ առաջին նախագահի, հենց այդ փիլիսոփայության շրջանակում է, որ այսօր էլ ՀՀ իշխանություններն առաջ են տանում «ազգ-բանակ» գաղափարը, որը նրա կարծիքով կործանարար է։ Տեր-Պետրոսյանը վստահ է, որ «Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին»։ Հետևաբար, ըստ նրա, Իսրայելի դեպքում արդարացված է ազգ-բանակ ունենալը, իսկ Հայաստանի համար՝ ոչ։ Իսրայելը կարող է երկարատև հակամարտության առկայության պարագայում գոյատևել ու զարգանալ, իսկ «Հայաստանից ու Ղարաբա­ղից բան չմնա...»

Իսրայելի բացառիկության մասին հրեական այս մոտեցումը հենց այն գործոնն է, որը տարիներ շարունակ խոչնդոտել է, օրինակ, այդ պետության կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչելուն։ Իհարկե, դժվար է ասել, թե ինչով է թելադրված մեր երկրի առաջին նախագահի այդքան կուռ վստահությունը, որ հրեաներն իրենց պետությունը պաշտպանելու ավելի լուրջ պատճառներ ունեն, քան հայերը, բայց փաստն այն է, որ Հայաստանի գոյության արտաքին սպառնալիքների բացակայության մասին Տեր-Պետրոսյանի տեսությունը, մեղմ ասած, ոչ մի քննադատության չի դիմանում։ Անգամ, եթե նա արցախյան ազատամարտի մեր հաջողությունների հիմքում ի թիվս այլ գործոնների տեսնում է նաև Թուրքիայի հակահայկական քաղաքականությունը, միևնույն է դա չի փոխում այն իրողությունը, որ Անկարան իսկապես ամեն կերպ փորձել և փորձում է վնասել մեր պետությանն ու ժողովրդին։ Այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է Մեծ Հայքի տարածքի միայն մեկ տասներորդ մասը, ասվածի լավագույն և ամենապարզ վկայությունն է։ Իսկ որ նույն Թուրքիայի կողմից հայկական հողերի նվաճման վերջին ակտից հետո դեռևս մեկ դար էլ չի անցել՝ երկրորդ ապացույցն է այն փաստի, որ Անկարան ու Բաքուն ձգտում են Հայաստանի վերջնական կործանմանը։ Թուրքիայի ու Ադրբեջանի նման թշնամական քաղաքականության հարյուրավոր ուրիշ ապացույցներ էլ կան։ Բայց սա արդեն այն դեպքն է, երբ հավատացողը կհավատա, իսկ թերհավատը՝ ոչ։ Գոնե թե ինձ համար այս հարցում ամեն ինչ միանշանակ է։ Լավ է՝ Իլհամ Ալիևը չի էլ թաքցնում ադրբեջանական պահանջատիրության մինչև Երևան ձգվող սահմանները։

Հետևաբար չի կարելի համաձայնվել, թե Հայաստանի գոյությանը արտաքին սպառնալիքներ չկան։ Կան և դրանք հիանալի երևում են։ Ինչպես նաև կա այդ սպառնալիքները չեզոքացնելու և հաղթահարելու չափազանց մեծ անհրաժեշտություն։ Ու դրա միակ և հնարավոր ճանապարհը ոչ թե ամեն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հաշտվելն է, այլ մեր դեմ թշնամական քաղաքականություն իրականացնող այդ պետությունների ախորժակի սահմանափակումը։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Տեր֊Պետրոսյանի հիշատակած «քաղաքական փիլիսոփայությունը» մեր պետականության հիմքում դրվել է ոչ թե 1998 թվականին, այլ բոլորովին վերջերս։ Սույն թվականի փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք եւ հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում եւ չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից եւ Մարտունուց դեպի արեւելք եւ Գյումրուց ու Արմավիրից արեւմուտք մենք որեւէ իսկական գործընկեր չունենք: Մինչեւ հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:

Սա կարևոր հանգամանք է։ Եթե մենք իրապես առիթ ունենք խոսելու կորցրած տարիների մասին, ապա դրանք ոչ թե 18֊ն են, ինչպես ասում է Տեր-Պետրոսյանը, այլ 25։ Ուղիղ երկուսուկես տասնամյակ պետք եկավ հայ քաղաքական մտքին՝ հասկանալու այն փաստը, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան երբեք չեն երազել մեզ հետ խաղաղ գոյատևելու մասին։ Իսկ այդ գիտակցության առաջանալուց մեկուկես ամիս անց Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ անցած 25 տարիներն իրեն պետք էին ոչ թե խաղաղության, այլ պատերազմի նախապատրաստվելու համար։

Որքա՞ն ժամանակ պետք կգա ադրբեջանական վտանգը չեզոքացնելու համար։ Այս հարցի պատասխանը, թերևս, կախված է մեր հետագա վարքից ու գործունեությունից։ ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգ֊բանակ» գաղափարը ոչ այլ ինչ է, քան մեր իրականության մեջ ձևավորված իրողությունների բանաձևում։ Նման հասարակություն ունենալու անհրաժեշտությունը մեր մեջ առաջացել է ինքնաբերաբար։ Պարզապես գտնվել է խելացի և հեռուն նայող պետական գործիչ, որը բովանդակությանը ձև է տվել և հիմա էլ փորձում է առավելագույնս արդյունավետությամբ ծառայեցնել այդ գործոնը ազգի ու պետության բարօրության գաղափարին։ Բայց այստեղ առավել կարևորն այն գիտակցությունն է, որ «Ազգ-բանակը» չի կարող նպատակ լինել։ Այն ընդամենը միջոց է: Իսկ նպատակը ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալն է։ Այնքան ուժեղ, որը կկարողանա ոչ միայն պաշտպանել Արցախը ներկայիս սահմաններում, այլև ազատագրել Շահումյանը, Գանձակն ու Քուռ-Արաքս գետերի խառնարանում ընկած բոլոր տարածքները և այդպես վերջնականորեն չեզոքացնի Ադրբեջանից բխող բոլոր տեսակի վտանգները։ Ահա այն ձգտումը, եթե կուզեք՝ նաև առաքելությունը, որը պետք է ձևավորել մեր ժողովրդի մեջ։

Իսկ հանձնվել, ինչպես կասեր շախմատի աշխարհի ութերորդ չեմպիոն Միխաիլ Տալը, երբեք էլ ուշ չէ։ Բայց դրա մասին թող Տե-Պետրոսյանն ու իր կողմնակիցները մտածեն։ Մենք ավելի կարևոր գործերով կզբաղվենք։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Չինաստանի Ցինտաո քաղաքում բացվել է ՀՀ համագործակցության գրասենյակ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արցախի նախագահը Ֆրանսիայում «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետին Արցախում երեք զինվոր մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել, իսկ մեկի վիճակը ծանր է «Ժողովուրդ». Լևոն Իգիթյանը վարձով է տվել թանգարանը «Հրապարակ». Խոսնակը պարզաբանել է՝ ինչու նախագահն ԱԺ-ում ներկայացուցիչ չի նշանակում «Ժամանակ». Հայաստանում հավկիթի դեֆիցիտ է «Ժամանակ». Նոր օրինագծի ընդունման դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են «Ժողովուրդ». Հովհաննես Սահակյանը հերքել է Արտեմ Ասատրյանի հետ լարված հարաբերություններ ունենալու լուրը «Հրապարակ». Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանգուցալուծել «Առինջ մոլ»-ՊԵԿ դեբատը «Ժողովուրդ». ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայ­նագրի ստորագրման համար, և տեխնիկական խոչընդոտներ չկան. Պ. Սվիտալսկի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար Ջրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ Վիգեն Սարգսյանը վստահեցնում է` ՊՆ-ն ու մոնթեականներն անելու են ամեն ինչ, որ վարժարանը դառնա երկրի լավագույն կրթահամալիրը Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել Բելառուս խորհրդարանականը կարեւորել է Հայաստանի հետ ՀՁ-ների ստեղծումը. Արա Բաբլոյանն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկին Երևանում կայանալիք համաժողովը խորհրդանշում է Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության բարձր մակարդակը. ՀՀ ԱԳ նախարար Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի Մոնթեի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ. Դիլիջանում պաշտոնապես բացվեց ռազմամարզական վարժարանը Նպաստի համար առցանց դիմելու կարգը կգործի նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը պաշտոնական ընդունելություն է կազմակերպել ի պատիվ միջազգային գիտաժողովի մասնակիցների Մոնթեն դառնում է մեր ժողովրդի ազատատենչ երևակայությունից ծնված առասպելական հերոս. ՀՀ Նախագահ Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին Արցախի պետական նախարարը հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ Տարկետման իրավունքի իրացման քաղաքականությունն իրականացվելու է կառավարության որոշումներով Արցախի նախագահը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսուա Ռոշբլուանին ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել Հայ-ռուսական երկխոսությունն ակտիվ զարգանում է. բացվեց ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդես Երևանում կխստացվի հսկողությունն անչափահասներին ծխախոտ ու ոգելից խմիչք վաճառելու դեպքերի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենին Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տրանսպորտի նախարարությունը եղանակային փոփոխություններով պայմանավորված կաշխատի հատուկ ռեժիմով Միջին ամսական անվանական աշխատավարձը 2017-ին աճի միտում ունի ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող զրահատեխնիկա Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ անշուշտ պետք է շարունակել բանակցությունները Այսուհետ ևս պետք է շարունակել աշխատանքը միջպետական հարաբերությունների զարգացման ամրապնդման ուղղությամբ. ՀՀ Նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan