ՌԴ-ն, Թուրքիան եւ Իրանը պատրաստ են հանդես գալ որպես սիրիական ճգնաժամի կարգավորման երաշխավորներ

Փորձագետներն աշխատում են սիրիական ճգնաժամի կարգավորման առաջմղման անհապաղ քայլերի վերաբերյալ Մոսկովյան հռչակագրի տեքստի վրա, եւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պատրաստ են հանդես գալ որպես դրա երաշխավորներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 20-ին հայտարար ել է ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ելույթ ունենալով Իրանի իր պաշտոնակից բրիգադի գեներալ Հոսեյն Դեհկանի հետ կայացած հանդիպմանը:

«Այսօր փորձագետներն աշխատում են սիրիական ճգնաժամի կարգավորման առաջմղմանն ուղղված անհապաղ քայլերի վերաբերյալ Մոսկովյան հռչակագրի տեքստի վրա: Դա խիստ անհրաժեշտ փաստաթուղթ է»,– ասել է Շոյգուն:

«Պաշտպանության նախարարների եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով հռչակագրին հավանություն տալը նախատեսում է որպես երաշխավորներ հանդես գալու եւ սիրիական կարգավորման հրատապ հարցերը համատեղ լուծելու մեր պատրաստակամությունը: Ուստի մենք պաշտպանում ենք այդ հռչակագրի ընդունումը»,-ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում