Արեւելյան Հալեպից տարհանվել են 300-ից ավելի հիվանդներ ու վիրավորներ. ԱՀԿ

Սիրիայում արեւելյան Հալեպից ավելի քան 300 հիվանդներ ու վիրավորներ են տարհանվել մարդկանց դուրսբերման գործողության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Թարիք Յազարեւիչը:

«Վերջին տվյալների համաձայն՝ մենք 301 հիվանդների եւ վիրավորների ենք տարհանել արեւելյան Հալեպից: Նրանցից 93-ը տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ, իսկ մնացածները՝ Իդլիբ եւ Հալեպի արեւմտյան արվարձանների հոսպիտալներ»,-ասել է նա:

Յազարեւիչի խոսքով՝ տարհանվածների թվում կա 67 երեխա:

Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) մամուլի քարտուղար Կրիստա Արմսթրոնգը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ լույս դեկտեմբերի 20-ի գիշերը ԿԽՄԿ-ին հաջողվել է արեւելյան Հալեպից տարհանել 14 վիրավորների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում