AM | RU | EN
USD
EUR
RUB

Ու՞մ առաջինը կզոհեբերի ալիևյան քարոզչամեքենան

Վերջին օրերին հայկական մեդիադաշտում և սոցիալական ցանցերում բավականին մեծ աղմուկ են բարձրացել ադրբեջանական հատուկ ծառայությունների և նրանց հետ համագործակցող նախկին հայերի համատեղ գործողությունը` «խաղաղասիրական պլատֆորի» անվան տակ Արցախը Ադրբեջանին հանձնելու էժանագին հարցազրույցների և հայտարարությունների տեսքով: Իհարկե, համացանցի դարում չի կարելի բոլորից ակնակալել, որ «մոռանան Հերոստրատին» և անտեսեն Բաքվում հայտնված նախկին հայերի գործունեությունը, հատկապես որ` ինքնակամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործիքակազմում հայտնված հուդաների դերակատարությունը մեր հանրությանը նյարդայնացնելն է: Դրանով է պայմանավորված նրանց պիտանելիության ժամկետը, ինչպես նաև` կյանքը:

Անշուշտ, Բաքվի ճանկերում ինքնակամ հայտնված երբեմնի հայերին կարելի է ուղղակի անտեսել` նրանց սերունդների վրա թողնելով թուրքացման անեծքը, բայց միայն հանրային մակարդակում: Հայկական դիվանագիտությունը պետք է զգուշանա և պատրաստ լինի նոր զարգացումների: Ադրբեջանի հատուկ ծառայությունների մեկնարկած ծրագրի ամբողջ իմաստը միջազգային մակարդակում հակահայկական քարոզչության իրականացումն է: Առայժմ նրանք սահմանափակվում են հուդաների հարցազրույցներով ու հայտարարություններով, բայց դա երկար տևել չի կարող, հատկապես որ` հայերի շրջանում թուրքանալու ցանկություն առանձնապես շատերը չունեն: Ենթադրենք, 10 հայի էլ թուրքացնեն ու տանեն Բաքու, ևս 50-ին էլ համոզեն հարցազրույց-հայտարարություններով Արցախը հանձնել Ադրբեջանին, միևնույնն է` տեղեկատվական հոսքերում դա կարճաժամկետ ազդեցություն ունի և շատ արագ մոռացվելու է: Անկասկած, սա ծրագրի միայն առաջին արարն է:

Հաջորդ փուլն արյուն է ենթադրում: Իրենց սպառած նախկին հայերին «դուրս գրելու» ժամանակ Բաքուն փորձելու է օգուտներ քաղել: Պարզ է, որ Բաքվում չեն պատրաստվում ձրիակերներ պահել, իսկ հուդաների ՕԳԳ-ն երկար կյանք չունի: Եվ, քանի որ նրանք հասցրել են նյարդայնացնել հայ հանրությանը և Աշխարհում շուրջ 10 միլիոն հայերի աչքի փուշն են դարձել, ուստի և պատրաստ են զոհաբերման: Հենց սկզբից էլ պարզ էր, որ նրանց բտում են` մորթելու համար: Հայկական դիվանագիտությունը պետք է պատրաստ լինի հենց այս զարգացմանը: Ժամկետանց նախկին հայերից մեկին մոտ ապագայում կհայտնաբերեն շվեդական աղբարկղերից մեկում, կհայտնաբերեն սպանված, ավելին` սպանված առանձնակի դաժանությամբ: Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ աղմուկ կբարձրացնի Բաքուն` պաշտոնական և հասարակական խողովակներով, այդ թվում նաև` ԵԽԽՎ կաշառված պատվիրակների միջոցով:

«Հայերը սպանեցին խաղարարարին», սա է լինելու հակահայկական վայրահաչոցի հիմնական մեխը: Առաջին փուլում Բաքվում գտնվողներին առայժմ ձեռք չեն տա: Աշխարհում քչերը կհավատան, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների գրպանում գտնվողներին հայերը սպանեցին Բաքվում: Անգամ, եթե դա տեղի ունենա Ուկրաինայի տարածքում, միևնույնն է` կասկածներն ավելի շատ ուղղվելու են Ադրբեջանի կողմը: Այլ բան, եթե իրեն գրող հռչակած ոչնչությունը սպանվի Շվեդիայում: Նա Բաքու չի գնացել անվերադարձ: Նա հանգիստ ժամանել է Ադրբեջան, ստորագրել ինչ-որ թղթի կտոր, հարցազրույցներ տվել ու վերադարձել Շվեդիա: Ադրբեջանական հատուկ ծառայությունները առաջինը չկայացած գրող ու «մեծն հրամանատարին» են սատկացնելու` փորձելով աղմուկ բարձրացնել ու սլաքներն ուղղելով Հայաստանի ու հայ ազգայնականության կողմը: Բաքվում գտնվողները մի քանի ամիս կամ գուցե մի քանի տարի դեռևս կապրեն, բայց նրանց հերթն էլ կգա:

Ուստի, հենց հիմա է պետք գործել, հենց հիմա է պետք աղմուկից ապահովագրվել: Ի՞նչ տարբերակով, ԱԳՆ-ում թող մտածեն: Անկասկած, նման շառից ապահովագրվելու բավականաչափ գործիքակազմ մեր պետությունն ունի: Ինչ վերաբերվում է նախկին հայերին, ապա դեպի սպանդանոց տանող ճանապարհին բտվելու գործում նրանց պետք է ուղղակի բարի ախորժակ մաղթել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Վարչապետը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին Մեյը եվրոպացիներին բաց նամակ է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին Լիբանանում ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Հայաստանում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա Վարչապետը հանձնարարեց վերացնել ճանապարհներին անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ Սկիզբ է դրվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել Վարչապետը հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունն ու առավելությունները Իշխանության գալու դեպքում ՀԿԿ-ն կօգտագործի սոցիալիստական երկրների փորձը Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևոր հարցերում ՀԱՊԿ երկրների քայլերը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է տեսնում Կառավարությունը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում Արցախյան ազատամարտ. Պատմում են Ավշառյան եղբայրները Լեհաստանի նախագահը ընդունելություն է կազմակերպել տեղի հայ համայնքի կազմավորման 650 ամյակին առթիվ Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյանը`ԼՂ հակամարտության մասին Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով. Վիգեն Սարգսյան Վարչապետը սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցների իրավունքների պահպանման հանձնարարական տվեց Անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը. Վիգեն Սարգսյան Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է Վիգեն Սարգսյանը հույս ունի ընտրություններից հետո շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիյոնն անհրաժեշտ է համարում պետական հսկողություն հաստատել իսլամի նկատմամբ Թուրքիան արգելել է երկիր մուտք գործել գերմանաբնակ իր նախկին քաղաքացիներին Թուրքիայում դադարեցվել է հյուրանոցների ամրագրման հայտնի կայքի գործունեությունը Թրամփը հույս ունի կնոջ խորհրդով բարձրացնել իր ժողովրդականության վարկանիշը Թուրքիայի վարչապետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից ինտենսիվ կրակ է վարել «Փաստ». Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև «Հայկական Ժամանակ». Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan