ԵՄ-ի խորհուրդը հաստատեց այցագրային ազատականացումը Վրաստանի համար
Նմանատիպ
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է այցագրային ազատականացումը Վրաստանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է խորհրդի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 20-ին տարածվել է Բելգիայի մայրաքաղաքում:
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,-նշվում Է փաստաթղթում:
Հաջորդ եւ վերջին քայլը պետք Է դառնա Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից այդ որոշմանը հավանություն տալը: «Ինստիտուտները ելնում են այն բանից, որ Վրաստանի համար այցագրային ազատականացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենա երրորդ երկրների համար անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,- ընդգծվում է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում