Ադրբեջանում զգալորեն նվազել են նավթի եւ նավթամթերքների արտահանումից գոյացող եկամուտները

Ադրբեջանը 2016-ի հունվար-նոյեմբերին արտահանել է 1,388 մլն տոննա նավթամթերք, ինչը համարժեք է 358,277 մլն ԱՄՆ դոլարին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական REPORT.AZ-ը:

2016-ի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանից արտահանված նավթամթերքներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 30 տոկոսով, իսկ նավթամթերքների արժեքը 48 տոկոսով:

Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից արտահանված նավթամթերքների ծավալը կազմել է երկրի ընդհանուր արտահանման 4,31 տոկոսը:

2016-ի հունվար-նոյեմբերին Ադրբեջանը արտահանել է 19,099 մլն տոննա չվերամշակված նավթ, ինչը համարժեք է 5,896 մլրդ ԱՄՆ դոլարին:

Արտահանված չվերամշակված նավթից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 5 տոկոսով, իսկ չվերամշակված նավթի արժեքը 29 տոկոսով:

2016-ի հունվար-նոյեմբերի ընթացքում Ադրբեջանից արտահանված չվերամշակված նավթը կազմել է այդ երկրի արտահանման 71 տոկոսը:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանը, որի պետական բյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում