Հայաստանից ԵԱՏՄ անդամ և երրորդ երկրներ արտահանումն ավելացել է 19.9 տոկոսով

Հայաստանը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ անդամ և երրորդ երկներ է արտահանել 1 մլրդ 453.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 19.9 տոկոսով:

Սակայն ԵԱՏՄ և երրորդ երկրներից Հայաստան ներկրման ծավալները նվազել է 0.7 տոկոսով` կազմելով 2 մլրդ 574.8 մլն դոլար:

Բելառուսը ԵԱՏՄ անդամ և երրորդ երկրներ է արտահանել 19 մլրդ 276.2 մլն դոլարի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 14.5 տոկոսով: Ներկրումը նվազել է 10.4 տոկոսով`կազմելով 22 մլրդ 244.5 մլն դոլար:

Ղազախստանն իրականացրել է 29 մլրդ 74.6 մլն դոլար արտահանում և 20 մլրդ 199.9 մլն դոլար ներկրում: Նվազումը համապատասխանաբար կազմել է 15.9 և 12.2 տոկոս:

Ղրղզստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ է արտահանել 1 մլրդ 128.3 մլն դոլարի արտադրանք: Այն նախորդ տարվա համեմատ նվազել է 8.6 տոկոսով: Ներկրման ծավալները կազմել են 3 մլրդ 271.9 մլն դոլար` նվազելով 0.6 տոկոսով:

2016 թվականի հունվար-հոկտեմբերին 11.2 տոկոսով նվազել է ԵԱՏՄ և երրորդ երկրներից Ռուսաստան արտահանման ծավալները` կազմելով 227 մլրդ 603.1 մլն դոլար: Ներկրումը կազմել է 147 մլրդ 525.6 մլն դոլարը: Այն նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ պակասել է 2.2 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում