«Հրապարակ». Քաղաքական ուժերը նախընտրական կարգախոսի, լոգոյի, երաժշտության փնտրտուքների մեջ են

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ընտրությունների ելած քաղաքական ուժերն այցեքարտի` անունների, կարգախոսի, լոգոյի, ուղեկից երաժշտության փնտրտուքների մեջ են: Նիկոլ-Էդմոն-Արամ Զավենի դաշինքը քննարկում է մի քանի տարբերակ` «Մենք» դաշինք, որը կուղեկցվի Անուշ և Ինգա Արշակյանների «Մենք ենք` մեր սարերը» երգով, և Հրանտ Մաթևոսյանի «Կարևորը մենք ենք ու Ավստրիան» թևավոր խոսքով, կամ՝ «Հանուն Հայաստանի»: «Սեղանին այս պահին մոտ մեկ տասնյակ նման վարկածներ կան, այսօր-վաղը կորոշենք»,- ասաց դաշինքի ներկայացուցիչը:

Նույն փնտրտուքն է ընթանում նաև Ծառուկյանի «մերձակայքում». չնայած տեսակետ կա, որ վերջինս ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինք» անվամբ, սակայն Ծառուկյանի «մերձավորները» գտնում են՝ «էտօ նե խարոշի տոն», որովհետև ասոցացվում է «Բալասանյան դաշինքի» հետ: Անվան փնտրտուքը շարունակվում է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում