«Հայկական ժամանակ». ԱՎԾ-ն ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է հրապարակել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ։ Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո գյուղատնտեսության ցուցանիշներում գահավիժում արձանագրեց։ Սեպտեմբերին պաշտոնական տվյալներով գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին՝ 30 տոկոսով։

Ու շատերի կարծիքով կառավարությունը ուղղակի մաքրում էր այդ ոլորտում նախկինում արված հավելագրումները և փորձում հնարավորինս իրականությանը մոտ ցուցանիշներ հրապարակել։ Սակայն արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնիսկ նվազում էր և ազդում էր կառավարության վարկանիշի վրա։ Նոյեմբերին, փաստորեն, կառավարությունը որոշել է «շտկել» իրավիճակը և աճեր ցույց տալու նպատակով կրկին դիմել է ամենազոր «վրձնին»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում