Սիրիայում թուրք զինվորներ են վիրավորվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսում հարձակվել է «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրք զինվորների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարություն են տարածել Թուրքիայի զինված ուժերը:

Հարձակումն իրականացվել է էլ-Բաբ շրջանում: Թեթև վիրավորում է ստացել չորս թուրք զինվոր:

Հայտարարության մեջ նշվել է, որ թուրքական կողմը չեզոքացրել է ԻՊ 15 մարտիկի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում