ԻՊ-ն ստանձնել է Բեռլինում կատարված ահաբեկչության պատասխանավությունը

«Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը դեկտեմբերի 20-ին ստանձնել է Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառում կատարված ահաբեկչական գործողության պատասխանավությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Համացանցում ԻՊ-ի տեղեկատվական ռեսուրսների միջոցով տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ նախօրյակին մարդկանց վրաերթի է ենթարկել «Իսլամական պետության մարտիկը»:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարը 50-80 մետր անցել է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ: Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված է:

Գերմանիայի ՆԳ նախարարությունը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում