ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության՝ դեկտեմբերի 20-ին տարածված հայտարարությունից:

Ցանկում ավելացված են յոթ քաղաքացի, 26 կազմակերպություն եւ երկու լցանավ: Սահմանափակումների են ենթարկվել Միխայիլ Դեդովը, Միխայիլ Կլիշինը, Կիրիլ Կովալչուկը, Դմիտրի Լեբեդեւը, Դմիտրի Մանսուրովը, Օլեգ Մինաեւը, Եվգենի Պրիգոժինը:

Ընկերությունները թվում հայտնվել են «Նովատեկը» (ցուցակում ներառված են նրա տարածաշրջանային ինը մասնաճյուղեր), «Կրիմսկի պորտը», Ղրիմի երկաթուղին, «Տրանսֆլոտը» եւ ուրիշներ:

Դեկտեմբերի 19-ին Եվրամիությունը պաշտոնապես մինչեւ 2017 թվականի հուլիսի 31-ը երկարացրել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում