Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմի շուրջ բանակցությունները. «Իզվեստիա»

Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանման շուրջ ընթացող բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ-ի արտաքին քաղաքական շրջանների աղբյուրին:

«Թուրքիային անհրաժեշտ է շարունակել երկիր ժամանողների անվտանգության ապահովման լուրջ աշխատանքը եւ Ռուսաստան այցելել պլանավորած բոլոր անձանց մանրազնին ստուգման երաշխիքներ տրամադրել: Վերջին ողբերգական իրադարձությունների, ինչպես նաեւ այս տարի տեղի ունեցած մի քանի այլ միջադեպերի կապակցությամբ Մոսկվան առայժմ պատրաստ չէ անայցագիր ռեժիմ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին»,- ասել է հրատաարության զրուցակիցը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել է դեկտեմբերի 19-ի երեկոյան ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Չարագործը թիկունքից կրակել է դիվանագետի վրա ու վիրավորել եւս մի քանի մարդու:

Հարձակվողը վնասազերծվել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում