ՄԱԿ-ը պատրաստ է անհապաղ դիտորդներ տեղաբաշխել արեւելյան Հալեպում. Բան Կի Մուն

ՄԱԿ-ը պատրաստ է անհապաղ դիտորդներ տեղաբաշխել արեւելյան Հալեպում, եթե անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն անվանգության առումով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ռուսական լրատվական գործակալություններին տված հարցազրույցում:

«Մենք արդեն ունենք շուրջ հարյուր մարդ, որոնց մեծ մասը Սիրիայի քաղաքացիներ են: Նրանք կարող են տեղաբաշխվել անհապաղ, հենց որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն»,- ասել Է նա:

Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանության խորհուրդը բանաձեւ է ընդունել Հալեպի արեւելյան մասից մարդկանց տարհանման ընթացքը հսկելու համար միջազգային դիտորդների տեղաբաշխման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում