Բան Կի Մունը չի բացառել մասնակցությունը Հարավային Կորեայի նախագահական ընտրություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ակնարկել է Կորեայի Հանրապետության վաղաժամկետ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա դեկտեմբերի 21-ին հայտարարել է Նյու Յորքում հարավկորեացի մի խումբ լրագրողների հետ կայացած հան դիպման ընթացքում:

«Եթե որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար աշխատանքի իմ տասնամյա փորձը կօգնի Հարավային Կորեայի զարգացմանը, ես պատրաստ եմ ինձ զոհաբերել այդ նպատակին հասնելու համար»,-ընդգծել է Բան Կի Մունը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը մտադիր Է արդյոք մասնակցել նախագահական մրցարշավին: «Ես այդ կապակցությամբ դիրքորոշումս կհստակեցիեմ այն բանից հետո, երբ կլսեմ Հարավային Կորեայի քաղաքացիների կարծիքը»,-ասված է տարածված հայտարարության մեջ:

Բան Կի Մունը նաեւ հայտնել է, որ դեկտեմբերի 31-ին զբաղեցրած պաշտոնը թողնելուց հետո մտադիր է Սեուլ վերադառնալ հունվարի կեսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում