Պուտինի մեծ մամուլի ասուլիսը հետաձգվում է եւ կկայանա դեկտեմբերի 23-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին 22-ին մասնակցելու է Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովին հրաժեշտի հետ կապված սգո միջոցառումներին, որն սպանվել է ահաբեկչի կողմից: Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այն բանի կապակցությամբ, որ հինգշաբթի տեղի Է ունենալու Թուրքիայում սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի հուղարկավորությունը, նախագահը որոշում է ընդունել տարեկան մեծ մամուլի ասուլիսը չանցկացնել այդ օրը»,- ասել է Պեսկովը: «Նախագահը մասնակցելու է սգո միջոցառումներին»,-հավելել Է նա:

«Նախագահի մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին»,- հայտնել է Պեսկովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում