Պետդուման դատապարտեց Թուրքիայում ՌԴ-ի դեսպանի սպանությունը

Պետդուման դեկտեմբերի 21-ին հայտարարություն Է ընդունել Թուրքիայում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ, որում դատապարտել է այդ հանցագործությունը եւ հորդորել հակաահաբեկչական լայն համագործակցություն հաստատել եւ ուժեղացնել արտասահմանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պատգամավորները նշել են, որ «պետության դիվանագիտական ներկայացուցչի սպանությունը ծանրագույն հանցագործություն է, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը»: «Այդ հրեշավոր սադրանքի մեղավորները, ինչպես կատարողները, այնպես էլ նրանք, ովքեր ուղղորդել էին ահաբեկչի ձեռքը՝ բորբոքելով ռուսատյացության, ազգամիջյան, միջկրոնական եւ միջդավանական թշնամանքի, ծայրահեղականության ու ֆանատիզմի զգացումներ, պետք է արժանի պատիժ կրեն»,- ընդգծվում է Պետդումայի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում