Արաբական երկրները եւ ԵՄ-ն պատրաստ են անցումային շրջանում մասնակցել Սիրիայի վերականգնմանը

 Արաբական երկրները եւ Եվրամիությունը պայմանավորվել են մասնակցել Սիրիայի վերականգնմանը այն բանից հետո, երբ այդ երկրում կհաստատվի անցումային քաղաքական շրջան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՄ-ի եւ Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարների ամփոփիչ հայտարարության մեջ: ԵՄ-ի եւ ԱՊԼ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների չորրորդ համատեղ նիստը դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Կահիրեում:

«Նախարարները հավաստեցին Սիրիայի վերականգնմանն աջակցելու իրենց պարտավորությունները այդ երկրում համընդգրկուն քաղաքական անցումային շրջանի հասնելուց անմիջապես հետո»,- նշվում է հանդիպման հանրագումարային հայտարարության տեքստում:

ԱՊԼ-ԵՄ նախարարական նիստի օրակարգում էին երկու կողմերի համար հրատապ թեմաներ, մասնավորապես ահաբեկչության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարը: Նաեւ նախարարները քննարկել են Սիրիայի, Լիբիայի, Եմենի եւ Իրաքի ճգնաժամերը:

Սա նման արդեն չորրորդ հանդիպումն է: Անցած տարի գերատեսչությունների ղեկավարները հավաքվել էին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում