AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Սարգսյանը եւ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման զարգացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն քննարկել են եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության դերը գլոբալ տնտեսության մեջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, Մատվիենկոն նշել է, որ ԵԱՏՄ-ն այսօր իրենից ներկայացնում է ժամանակակից ինտեգրացիոն միավորում, իսկ դրա ստեղծումը համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին:

«ԵԱՏՄ-ն գրավիչ է դառնում ոչ միայն Միության մեջ մտած պետությունների, այլեւ ուրիշ երկրների համար: Ուժի մեջ է մտել Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, եւս 40-ից ավելի պետություններ հետաքրքրություն են դրսեւում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հարցում: Հուսով եմ, որ այդ փոխգործակցությունը կընդլայնվի եւ թույլ կտա իրագործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնած գաղափարը՝ եվրասիական լայն գործընկերության գաղափարը: Դրա համար կան բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,-ընդգծել է ՌԴ Դաշնության խորհրդի նախա գահը:

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վալենտինա Մատվիենկոյին այն ուշադրության համար, որը նա հատկացնում է ինտեգրացիոն միավորմանը, նշելով, որ այժմ գոյություն ունեն ԵԱՏՄ-ի զարգացման մի շարք հիմնական ուղղություններ:

«Մեզ համար գերակայություն է երրորդ երկրների եւ տնտեսական միավորումների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումը, այստեղ ներուժ կա տնտեսական աճի համար: Եթե մեզ հաջողվի առեւտրական բանակցություններում հասնել այնպիսի ռեժիմների, որոնք հաշվի կառնեն մեր բիզնեսի շահերը, ապա ակներեւ է, որ ակտահանման ծավալները կավելանան: Նման մոտեցումը կխթանի տնտեսության աճը ԵԱՏՄ-ի երկրներում, կօգնի ստեղծել նոր աշխատատեղեր»,-հայտնել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ներկայում ակտիվ երկխոսություն է ընթանում Չինաստանի, Իսրայելի, Սերբիայի հետ, պլանավորվում է բանակցություններ սկսել Հնդկաստանի, Իրանի, Եգիպտոսի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ, որոնք, նախագահի գնահատմամբ, պետք է ավարտվեն առեւտրատնտեսական համաձայնագրերի ստորագրմամբ:

Խոսելով ներքին հարցերի մասին, որոնց վրա աշխատում է ԵԱՏՀ-ն, Տիգրան Սարգսյանը կարեւորել է ԵԱՏՄ-ի տարածքում խոչընդոտների ու սահմանափակումների վերացումը. «Մենք մշակել ենք այսպես կոչված «Սպիտակ գիրքը», որում ներառել ենք բոլոր այն խոչընդոտներն ու սահմանափակումները, որոնք ներկայում կան Միության պետությունների միջեւ: ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների համաձայնեցված դիրքորոշումների հիման վրա մենք սահմանափակումների վերացման փուլային գրաֆիկ ենք մշակում»:

Կողմերը նշել են, որ համակարծիք են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության խորացման հարցում՝ գլոբալ տնտեսության մեջ դիրքերն ուժեղացնելու համար:

«Եվրասիական տնեսական միությունը մեր պատասխանն Է գլոբալ մարտահրավերներին, որը երկրներին թույլ է տալիս առավելագույն չափով իրացնել կուտակված ներուժը: Ակներեւ է, որ մեկ պետության շրջանակում դա անելն ավելի դժվար է: Միասին մեզ համար ավելի դյուրին կլինի պատասխանել այդ մարտահրավերներին»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Լրահոս
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցումների հեղինակ Արթիկի երկու ավագ դպրոցների միավորման նախագիծը դեռ չի ներկայացվել կառավարություն Հայաստանում կանցկացվի առաջին ամառային միջազգային դպրոցը տեսական ֆիզիկայի բնագավառում Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Արարատի մարզում նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ Զավեշտալի է, երբ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակած Թուրքիան խոսում է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին Սուրգուտում տղամարդը դանակով վիրավորել է 8 անցորդի Լոռու մարզում վթարի հետևանքով 2 մարդ զոհվել է. կա 7 վիրավոր Բժշկական տուրիզմի նպատակով Հայաստան այցելողների թիվն աճել է Հակառակորդն այս շաբաթ հրադադարը խախտել է 220 անգամ Ամռան ամիսներին զգուշանալ կողոպուտներից և բնակարանային գողություններից. ոստիկանությունը հորդորում է փակ պահել դռներն ու պատուհանները Արդյունավետ նորամուծությունների արդյունքում Հայաստանում իսպառ կբացառվեն բանկոմատ թալանելու դեպքերը Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալին Մենք հայ Հայկ Նահապետի զավակներն ենք, որը հաղթեց Հին Արևելքի Տիտանյան Բելին Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար. Ռոհանիի խորհրդական Լավրովն օգոստոսին հնարավոր է այցելի Պարսից ծոցի տարածաշրջան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տեղի է ունեցած հրաձգության հետևանքով ոստիկանների թվում կա մեկ զոհ և երեք վիրավոր Արցախի Ակնաղբյուր համայնքում կազմակերպվելու է հերթական երիտասարդական ճամբարը ՀՀ ԱԻ նախարարը պարգևատրեց «ԻԼ-76»-ի անձնակազմին Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող «Հրապարակ». «Ելք»-ը գրոհների է պատրաստվում աշնանը «Հայկական ժամանակ». Նախագահն իր արձակուրդի մի մասն անց է կացրել Եվրոպայում «Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար «Հայկական ժամանակ». Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի «Հրապարակ». Սալոնիկ-Երևան ինքաթիռին կայծակ է հարվածել, այն օդում տատանվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 19 Ֆրանսիան Բարսելոնայի ահաբեկչությունից հետո ուժեղացրել է վերահսկողությունը Իսպանիայի հետ սահմանին Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին Փառատոնների ժամանակ Հայաստան այցելող զբոսաշրջիկների միջին թիվը ավելանում է 10-15 տոկոսով Մեհդի Քյարուբին կառավարության զիջումներից հետո դադարեցրել Է հացադուլը Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատժի կրումը. Հայաստանը ճանաչեց ՌԴ դատարանի դատավճիռը ՊԵԿ-ը պարզաբանել է ՌԴ-ում ՀՀ-ից տեղափոխված ձկան առգրավման դեպքը Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի. El Pais Ձերբակալվել է Կատալոնիայի ահաբեկչության հետ կապված չորրորդ կասկածյալը ԵԱՏՄ հետ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է բոլոր անդամ-երկրների համաձայնությունը. ՀՀ ԱԳՆ Էդմոն Մարուքյանը Երևան-Բաքու երկաթգծի թալանի մասին հոդվածի առթիվ քրգործ հարուցելու հարցով դիմել է գլխավոր դատախազին Կարմիր Բլուր գերեզմանատան մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մարդ է մահացել Խորովածի միջազգային փառատոնը կնպաստի հայկական ավանդական խոհանոցի տարածմանն ու զբոսաշրջության զարգացմանը Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստղակերպը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan