Սիրիայում երեք թուրք զինվոր է սպանվել

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի կողմից տարվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում թուրքական կողմը նոր կորուստներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Էլ-Բաբ շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և թուրքական զորքերի բախման հետևանքով սպանվել է երեք թուրք զինվոր: Վիրավորվել են 11-ը, ընդ որում` նրանցից մեկի վիճակը ծանր է:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում