Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրինագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը և դրան ուղեկցող օրենքների նախագծերը:

Մշտական հանձնաժողովների նախագահները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում