Քաղաքագետ. Ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված հնարավորությունները ռեալիզացնելու ժամանակն է

2016-ը դարձավ տարածաշրջանում Իրանի ակտիվության նոր փուլի և նոր դրսևորման տարի: Դրա շարունակությունը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը, որի ընթացքում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվելու, գրում է panorama.am-ը:

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, Թուրքիայում զինված հեղափոխության փորձը, քրդերի հետ բախումները նոր իրավիճակ են ստեղծել տարածաշրջանում, ինչի հետևանքով առկա ապակայունությունն ավելի ընդգծվեց:

«Դրանից էլ օգտվեց Ադրբեջանը, փորձեց ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով կարգավորել հօգուտ իրեն: Հայկական կողմի համար որքան էլ ցավալի էր, զոհվեցին մոտ 100 երիտասարդ զինվորներ, բայց քաղաքական ու ռազմաքաղաքականության տեսանկյունից ապրիլյան պատերազմը բավականին հետաքրքրիր հնարավորություններ է բացել հայկական կողմի համար»,-ասաց նա:

Մելիք-Շահնազարյանի խոսքով, հիմա ճիշտ ժամանակն է այդ հնարավորությունները ռեալիզացնելու համար:

Մանրամասները տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում