Պուտինն Ամանորին կդիտի սեփական տեսաուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարին կդիմավորի հարազատների և բարեկամների հետ, Ամանորի գիշերը կդիտի իր հեռուստաուղերձը ռուսաստանցիներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Տոնը կնշի ավանդաբար հարազատների, մոտ մարդկանց և ընկերների հետ: Ինչպես բոլորն են նշում Նոր տարին», – ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինը պատրաստվում նշել գալիք Ամանորը:

Հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը հեռուստատեսությամբ դիտելու է իր ուղերձը, Պեսկովը նշել է. «Ես վստահ եմ, որ կդիտի, իհարկե»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում