Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճել է

Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 143 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 73 հազար 700 տոննա:

«Ինչպես երևում է մոտ երկու անգամ ավելացել են արտահանման ծավալները: Եթե հաջորդ տարի բնակլիմայական պայմանները բարենպաստ լինեն, և այլ խնդիրներ չլինեն, ապա հնարավորություն կլինի այս նույն ծավալն արտահանել նաև հաջորդ տարի»,- ասաց Մակարյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ` արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը: Պտուղ-բանջարեղենի ընդհանուր արտահանման ծավալում ՌԴ-ին բաժին է հասնում շուրջ 85 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում