Պուտինը չի փոխել իր դիրքորոշումը ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ

ԽՍՀՄ-ի վերականգնումն անհնար է, չնայած նրան, որ դրա փլուզումն աղետ էր: Սակայն իրադարձությունների տրամաբանությունը խոսում է այն մասին, որ հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիայի անհրաժեշտությունն առկա է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Мир հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը գտնում է, որ դա աղետ էր այն ժողովուրդների համար, որոնք ապրում էին մեկ միության տանիքի տակ: Դա աղետ էր, որը զգալիորեն մեզ հետ գցեց զարգացման ուղուց, բոլոր երկրները, որոնք անկախ են, փաստացի Խորհրդային միության փլուզումից հետո տասնամյակներով հետ ընկան: Բայց մենք ձեզ հետ տեսնում ենք, որ անհնար է խոսել որևէ հետադարձ գործընթացների մասին: Միաժամանակ, տրամաբանությունը թելադրում է նոր ինտեգրացիայի պահանջ նախկին Խորհրդային միության տարածքում»,- ընդգծել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում