«Հրապարակ». ՍԱՊԾ նորանշանակ պետը պաշտոնների է նշանակում ոչ մասնագետների

«Հրապարակ»-ի հավաստի տեղեկություններով, Սննդի անվտանգության ծառայության նոր պետը քաղծառայողների նեղ մասնագիտական պաշտոններին նշանակում է ոչ մասնագետների՝ փորձագետի պայմանագրերով, որոնց կրթությունը և ստաժը չեն համապատասխանում պաշտոնի անձնագրերին։

Ըստ թերթի աղբյուրի՝ Իշխան Կարապետյանը որոշել է փոխել պաշտոնների անձնագրերը, որպեսզի կարողանա իր ոչ մասնագետ թիմակիցներին տեղավորել պաշտոնների՝ նեղ ոլորտային մասնագետների փոխարեն։ Իսկ պաշտոնների անձնագրերի փոփոխության գործում առանցքային դերակատարություն պետք է ունենա Մանվել Բադալյանի բարեկամ, ՍԱՊԾ Զվարթնոցի սահմանային հսկիչ կետի պետ Կարեն Բադալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում