«Ժամանակ». Լյովա խաչատրյանը ԱԺ ընտրություններից առաջ հայտնվել է ոչ նախանձելի վիճակում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա խաչատրյանը խորհրդարանական ընտրություններից առաջ հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատերազմ է հայտարարել վերջինիս: Նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Լյովա Խաչատրյանը չհայտնվի ապագա խորհրդարանում: Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Աղվան Գառնիկիչը նախօրեին հավաքել է Ապարանի շրջանի գյուղապետերին և զգուշացրել, որ ով ընտրություններին Լյովա Խաչատրյանի համար աշխատի, կհայտնվի ճաղերի հետևում: Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը բազմաթիվ համատեղ բիզնեսներ ունեն, նախկինում շատ մտերիմ էին, սակայն վերջին շրջանում նրանց ընկերությունը վերածվել է թշնամանքի՝ բիզնես եկամուտները կիսել չկարողանալու պատճառով: Աղվան Հովսեփյանը համարում է, որ Լյովա Խաչատրյանը իրեն փող է պարտք, որը հետ ստանալու պարագայում նոր միայն «պատերազմը» կավարտվի»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում