«Հրապարակ». Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի

«Իշխանությունն արդեն իսկ որոշում է կայացրել, որ լսողության հետ բավականին լուրջ խնդիրներ ունեցող Աղվան Հովսեփյանն Ամանորից հետո կգնա թոշակի, նրան կփոխարինի տեղակալը՝ Վահագն Հարությունյանը, որը վաղուց է սպասում մարտի 1-ը «հորով- մորով» անելու դիմաց իր պարգևատրմանը։ Չնայած այդ պաշտոնի թեկնածուները բավականին շատ էին, տրվում էր նաև ՊԵԿ նախկին ղեկավար, նախագահի վերահսկողության նախկին պետ Հովիկ Հովսեփյանի անունը։ Սակայն մարտի 1-ը Վահագն Հարությունյանի միակ «հմայքը» չէ, նա ռուսաստանյան «Մոնարխ» ընկերության սեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Համբարձումյանի քրոջ որդու (վերջինս է դե ֆակտո ղեկավարում «Մոնարխը») մանկության ընկերն է, ասել է թե՝ Վ. Հարությունյանի թիկունքը նույնքան պինդ է, որքան պինդ էր Գառնիկիչի թիկունքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում