Միլիարդատեր Այկանը համաձայնել է դառնալ Թրամփի խորհրդականը

Ամերիկացի միլիարդատեր Կարլ Այկանն ընդգրկվել է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմում որպես կարգավորիչ բարեփոխման հարցերով խորհրդական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 21-ին հայտնել է պետության ապագա ղեկավարի շտաբը:

«Ընտրված նախագահը հայտարարել է, որ Կարլ Այկինը համաձայնել է աշխատել որպես հատուկ խորհրդական»,– ասված է հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ Այկինն աշխատելու է «որպես մասնավոր անձ եւ չի համարվելու ֆեդերալ ծառայող կամ կառավարության հատուկ աշխատակից, նա որեւէ կոնկրետ պարտականություն չի ունենալու»:

«Կարլը հենց սկզբից ինձ հետ էր, նա աշխարհի լավագույն գործարարներից մեկն է»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Այկինը «ոչ միայն գերազանց բանակցորդ է, այլեւ այն մարդը, որը կարողանում է կանխատեսումներ անել, հատկապես ֆինանսների եւ տնտեսության ոլորտում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում