Բեռլինում կատարված ահաբեկչությունը գրոհ էր ամբողջ մարդկության դեմ. Թրամփ

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է որ Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որը 12 մարդու կյանք խլեց, գրոհ էր ամբողջ մարդկության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրապետականը հայտարարել է Ֆլորիդայում լրագրողների հատ կայացած հանդիպմանը, որը հեռարձակել է CNN հեռուստաընկերությունը:

«Դա գրոհ է մարդկության դեմ, ահա թե ինչ է դա,– ասել է Թրամփը:- Նմաg բան այլեւս չպետք է կրկնվի»:

Ավելի վաղ նա «սարսափազդու ահաբեկչություն» էր որակել Բեռլինում տեղի ունեցածը եւ կոչ արել՝ «երկրի երեսից ջնջել» ծայրահեղականներին:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում