Տոկիոն 500 մլն դոլար է հատկացրել նախեւառաջ սիրիացի փախստականներին օգնելու համար

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դեկտեմբերի 22-ին հայտարարել է ՄԱԿ-ի՝ փախստականների, նախեւառաջ սիրիացիների օգնության ծրագրերին 500 մլն դոլար տրամադրելու մասին: Միջոցները կհատկացվեն ընթացիկ ֆինանսական տարում, որը Ճապոնիայում կշարունավկի մինչեւ մարտի 31-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության ղեկավարը հայտնել է այդ հիմնախնդրին նիվիրված հատուկ նիստում:

Նախատեսվում է օգնությունը ՄԱԿ-ի կապուղիներով ուղարկել Սիրիայից փախստականներին իրենց տարածքում ընդունած երկրներ եւ այլ երկրներ: Բացի այդ, Ճապոնիայի իշխանությունները որոշել են մոտավորապես 330 մլն դոլար հատկացնել պատվաստումների ծրագրերին եւ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի այլ միջոցառումներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում