Հալեպի արեւելյան մասից շարունակվում է տարհանումը

Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասից տարհանումը դեռեւս շարունակվում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:

«Տարհանումը դեռեւս ընթանում է, դիտորդները դեռ տեղում են: Շուրջ 300 անձնական փոխադրամիջոցներ են գիշերվա ընթացքում եւ այսօր առավոտից մեկնել քաղաքից»,-հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ԿԽՄԿ-ն տարհանման սկսվելուց ի վեր 30 հազար մարդ Է դուրս բերել արեւելյան Հալեպից: Մաուրերը հավելել է, որ, ԿԽՄԿ-ի տվյալներով, «արեւելյան Հալեպում դեռեւս մնում են հսկայական թվով մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել այնտեղից», եւ տարհանումը կարող է տեւել «եւս մի քանի օր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում