Կառավարությունը «Նորք-Մարաշ» ԲԿ-ին արտոնյալ վարկ տրամադրելու երաշխիք տվեց

ՀՀ կառավարությունը ավստրիական «Erste Bank»-ի կողմից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնին արտոնյալ վարկ տրամադրելու համար երաշխիք է տվել: Այդ մասին որոշումն ընդունվեց դեկտեմբերի 22-ին կառավարության նիստում։

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ միջոցները կհատկացվեն նոր բժշկական սարքավորումների ձեռքբերման համար։

«Վարկը կտրամադրվի շատ արտոնյալ պայմաններով՝ 19.5 տարով, որից 6.5-ը՝ արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկի տոկոսադրույքը զրոյական է։ Նախատեսված են միայն վարկային պարտավորությունների 0.55-տոկոսանոց վճարումներ եւ երաշխիքային վճարում՝ 1 տոկոս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում