Կառավարությունը հաստատեց պաշտպանական պետական պատվերի ձևակերպման կարգը

 ՀՀ կառավարությունը հաստատեց ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետպատվերի տեղադրման գնի որոշման կարգը: Այդ մասին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:

«Կկարգավորվի ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններից գնվող ռազմական ապրանքների և գույքի գնային քաղաքականությունը՝ խթանելով պետբյուջեի միջոցների ծախսերի արդյունավետության բարձրացմանը, և կազմակերպությունների գործունեության կայուն զարգացումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում