Հայաստանը մարում է ՌԴ-ից պաշտպանական վարկի գծով ԱԱՀ-ի պարտքը

Հայաստանը կմարի Ռուսաստանից պաշտպանական վարկի գծով մատակարարումների շրջանակում առաջացած ԱԱՀ-ի պարտքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Այդ նպատակով գործադիրը կհատկացնի 428,469.4 հազար ՌԴ ռուբլուն համարժեք 3,256,367.4 հազար դրամ:

Վարկի նպատակն է ՀՀ ԶՈՒ համալրումը անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում