Հաստատվեց Զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը. այն կունենա երեք վարչություն

ՀՀ կառավարությունը հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմը։ Նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ կոմիտեն կունենա նախագահ, փոխնախագահ և 3 վարչություն՝ զբոսաշրջության քաղաքականության, միջազգային համագործակցության, մարքեթինգի ու զարգացման։

«Սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 կառուցվածքային ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Կոմիտեի ղեկավարն է Զարմինե Զեյթունցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում