Կոնստանտին Զատուլինը Լեռնային Ղարաբաղը չի տեսնում Ադրբեջանի կազմում

Ապրիլյան պատերազմի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, պատասխանատվության իր մասնաբաժինն ունի նաեւ Թուրքիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ չորրորդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ մի տխուր իրադարձություն, երբ Ադրբեջանը որոշեց խախտել «ստատուս քվոն» եւ հրադադարի ռեժիմը: Քառօրյա պատերազմը լրջորեն ապակայունացրեց դրությունը: Այն, ինչ վերաբերում է այժմյան դրությանը, ցավոք, տեղի ունեցող կրակոցների շարունակականությանը, կարծում եմ՝ արտացոլում է այն փաստը, որ դեռեւս կարգավորում չկա Լեռնային Ղարաբաղում: Իմ անձնական կարծիքն է, որ Լեռնային Ղարաբաղը դժվար թե վերադառնա Ադրբեջանի կազմ»,- ընդգծեց Կոնստանտին Զատուլինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում