Կառավարությունը չի կարողանա պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետին

Կառավարության կողմից Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքը դադարեցվելու է: Այդ մասին նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որն արժանացավ կառավարության հավանությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծով կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումը:

Նախագծով առաջարկվում է՝ Երևան համայնքի կարգավիճակի խմբագրում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում