Կառավարությունը փոխհատուցում է հաշմանդամ աշխատողների համար վճարված ԱԱՀ-ն

Կառավարությունը փոխհատուցելու է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50% հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2014 և 2015թթ. 4-րդ եռամսյակների և 2016թ. ինն ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ-ն ամբողջությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումը հաստատվեց գործադիրի դեկտեմբերի 22-ի նիստում:

«Որոշումը կնպաստի Միավորման անդամ հանդիսացող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելուն` պետբյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում