Ցանցում հայտնվել Է Ճապոնիայի Իտոիգավա քաղաքում մոլեգնող հրդեհը, որը 140 շենք Է ընդգրկել

Սաստիկ հրդեհ Է մոլեգնում Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի Իտոիգավա քաղաքում: Պատահարի վայրից տեսանյութ Է տարածել TV Asahi-ն:

Կրակը ճարակել Է շուրջ 140 շենք: Իշխանությունների կարգադրությամբ, կատարվել Է տեղի բնակիչների շտապ տարհանում, ինչի շնորհիվ հաջողվել Է խուսափել զոհերից: Թեթեւ վերքեր են ստացել երկու մարդ: Հրշեջ պահպանության ներկայացուցչի խոսքով՝ կրակը շարունակում Է արագորեն տարածվել ուժգին քամու պատճառով, հաղորդել Է Reuters-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում