Բեռլինում ահաբեկչության վայրում գտնված մատնադրոշմները պատկանում են Անիս Ամրիին

Բեռլինում կատարված ահաբեկչության մեջ կասկածվող Անիս Ամրիի մատնադրոշմները հայտնաբերվել են այն բեռնատարի դռանը, որը մարդկանց վրաերթի Էր ենթարկել սուրբծննդյան տոնավաճառում: Այդ մասին հայտնել Է SՖddeutscher Zeitung թերթը:

Հրատարակությունը վկայակոչում Է տեղեկատվությունը, որը SՖddeutscher Zeitung-ը, NDR-ը եւ WDR-ն ստացել են ահաբեկչական գործողության հետաքննության ընթացքում:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մոտավորապես 80 մետր Է անցել Բեռլինի կենտրոնական մասի սուրբծննդյան շուկայի տարածքով: Ողբերգության զոհ Է դարձել 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել Է: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Գերմանիայի իշխանությունները փնտրում են ահաբեկչության կատարողին

Գլխավոր կասկածյալը Թունիսի քաղաքացի Անիս Ամրին Է, որի նկատմամբ հետախուզում Է հայտարարված Գերմանիայում եւ եվրոպական երկրներում, նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար 100 հազար եվրոյի պարգեւ Է խոստացված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում