Ռուսաստանը շարունակելու է ոչնչացնել ահաբեկչությունը Սիրիայում. Պետդումայի պատգամավոր

Բոլորը շատ լավ հասկանում են, որ Հալեպից հետո Սիրիայում կշարունակվի պայքարը, եւ ռուսներն այնտեղ կաշխատեն լիակատար կերպով, քանի որ նրանք չեն ուզում, որ ահաբեկիչները գան Հայաստան եւ Ռուսաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտ եի չորրորդ համատեղ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՌԴ պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին:

«ԱՊՀ երկրներից շուրջ տասներկու հազար երիտասարդ վարձու մարդասպաններ դպրոց են անցնում մարդկանց սպանելու, պայթեցնելու համար, այդ իսկ պատճառով լավ է իրենց հենց տեղում ոչնչացնենք: Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը մարտահրավեր է Ռուսաստանի համար, ինչպես մի ժամանակ Գրիբոեդովի հետ եղավ: Ռուսաստանը, իհարկե, սգում է, եւ պետք է ամեն ինչ անի ահաբեկիչներին գտնելու համար: Այն գինը, որ Ռուսաստանը վճարեց իր դեսպանի մահով, շատ մեծ է, այդ իսկ պատճառով մենք շարունակելու են Սիրիայում ոչնչացնել ահաբեկչությունը»,-ընդգծեց Պետդումայի պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում