Հալեպի նահանգապետը կարեւորել է բնակիչների վերադարձը քաղաք

Հալեպի բնակիչների վերադարձը նահանգի վարչակազմի հիմնական խնդիրներից մեկն Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Սիրիայի Հալեպի նահանգի նահանգապետ Հուսեյն Դիյաբը:

«Հալեպի նահանգը նոր մարտահարվերների Է բախվում արեւելյան շրջանների բնակիչների տրաբնակեցման կապակցությամբ: Դա լրացուցիչ բեռ Է քաղաքի վրա, որն առանց այդ Էլ ծայրաստիճան լարված պայմաններում Է ապրում գրեթե եռամյա շրջափակման պատճառով: Ուստի անհրաժեշտ Է, որ բնակիչները հնարավորինս արագ վերադառնան ազատագրված շրջանների իրենց տներ»,-ասել Է նա:

Նահանգապետը հիշեցրել Է, որ պատերազմից առաջ Հալեպում շուրջ 3 մլն մարդ Էր բնակվում: «Չնայած այն բանին, որ ստեղծված իրադրության պատճառով ստույգ վիճակագրություն չկա, մեր տվյալներով՝ ներկայում Հալեպում ավելի քան 2 մլն մարդ Է ապրում: Եվ մենք հուսով ենք, որ մնացածներն Էլ կվերադառնան քաղաք՝ մասնակցելու նրա վերականգնմանն ու այն առաջվանից ավելի լավը դարձնելուն»,-հավելել Է Դիյաբը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում