«Առավոտ». Տեր-Պետրոսյանի անհերքելի ճշմարտությունները և անընդունելի մոտեցումները

«Այդ ելույթում կային նաև անհերքելի ճշմարտություններ, բայց կային նաև ակնհայտ, ցցուն և ինձ համար անընդունելի մոտեցումներ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ 2-րդ համագումարում ունեցած ելույթի մասին հարցին:

Խաչատուր Քոքոբելյանը բնական է համարել, որ տարբեր գործիչներ ու ուժեր տարբեր մոտեցումներ են ունենում, բայց չի ցանկանում մանրամասնել, թե Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերից իր համար հատկապես որոնք են անընդունելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում