«Ժողովուրդ». «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ի 33 աշխատակիցներից 22-ը Ամանորի գործազուրկ կդառնան

Դեռևս հոկտեմբերի 21-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր քաղաքացի Նարինե Մանուկյանի՝ աղաղակող փաստերով հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում:

Մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հասկանալու համար՝ արդյոք հայտարարությանն իրավական գնահատական տրվել է: Դատախազությունից խոստացել էին պատասխանել, սակայն մինչ օրս որևէ մեկնաբանություն չկա:

Եվ, ահա, հերթական անգամ «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ է ստացել Արտեմ Ասատրյանի գործունեության վերաբերյալ: «Պրոթեզաօրթոպետիկ» ՍՊԸ-ի 33 աշխատակիցներից 22-ը Ամանորի շեմին կկորցնեն իրենց աշխատանքը. ընկերությունը ֆինանսական ծանր կացության մեջ է հայտնվել:

Ըստ թերթի, պատճառը ՍՊԸ տնօրեն Գագիկ Բաբայանի հավաստիացմամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Արտեմ Ասատրյանն է: Նրա թողտվության հետևանքով անհայտ ծագմամբ ինչ-որ ընկերություններ են հաղթում մրցույթներում՝ ներկայացնելով իրենց կողմից նշված գումարից 100-500 դրամ պակաս գումար. «Երևի նախարարությունից մեկը նախապես ասում է մյուս մրցակիցներին, թե մենք ինչքան գումար ենք առաջարկել մրցույթի համար: Ուզում են մեզ դուրս թողնել: Բայց այսօր նախարարությունում չկա մեկը, ով պրոթեզավորման ուղղությամբ մասնագիտացված կլինի, ինչպես ես»,- ներկայացրել է տնօրենը:

Նա տարակուսանք է հայտնել, թե ինչպես է սոցապնախարարությունում շինարարական «Ագաթ-777» ընկերությունը հաշմանդամների սպասարկման մրցույթի մասնակցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում