«Հրապարակ». Պատգամավորների 80 տոկոսը ծլկեց՝ շարունակելու նախատոնական խրախճանքները

«Հրապարակ»-ը գրել է. «Երեկ ԱԺ արտահերթ նիստն ընթացավ մեկ ձեռքի վրա հաշված պատգամավորների ներկայությամբ։ Դահլիճում սառնամանիք էր, խափանվել էր ջեռուցման համակարգը, խորհրդարանը մասնակի էր ջեռուցվում, իսկ պատգամավորները, ինչպես ասում են, «արտը՝ խախուտ, մահանան՝ կարկուտ»։

Այնպես որ, պատգամավորների 80 տոկոսը գրանցվելուց ու քվորում ապահովելուց հետո ծլկեց՝ շարունակելու նախատոնական խրախճանքները, իսկ նիստերի դահլիճում մնացած հատուկենտ պատգամավորներին ժամը 3-ի կողմերը Շարմազանովը տաք թեյ հյուրասիրեց»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում